Օգոստոս 28, 2025
216 դիտում

Հրապարակվել է ազգային ընտրանու մարզչական շտաբը․ Բերեզովսկին բացակայում է


Լուսանկարը` Football Federation of Armenia


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամներին։

Շաբաթներ առաջ էր Եղիշե Մելիքյանը նշանակվել գլխավոր մարզչի պաշտոնում։ Նա արդեն հրապարակել է առաջիկա խաղերում թիմ հրավիրված ֆուտբոլիստների հայտացուցակը։


ՀՖՖ-ից տեղեկանում ենք, որ հավաքականում դարպասապահների մարզիչը լինելու է Ստեփան Դեմիրճյանը։ Նշենք, որ այս պաշտոնը տեւական ժամանակ զբաղեցնում էր Ռոման Բերեզովսկին, որն աշխատել է տարբեր գլխավոր մարզիչների հետ։

Մելիքյանի շտաբում են նաեւ օգնականներ Աղվան Այվազյանը եւ Ռոման Մոնարյովը: Նրանք բոլորն էլ «Փյունիկ»-ի մարզիչներ են եւ աշխատել են Մելիքյանի հետ։ Ֆիզպատրաստության մարզիչը կշարունակի լինել Խավիեր Մինյանոն։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին