Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։
Նրանք պատրաստվելու են Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի հետ հանդիպումներին: Մելիքյանի գլխավորությամբ առաջին հավաքը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին։ Սեպտեմբերի 6-ին ու 9-ին հայ ֆուտբոլիստները կընդունեն համապատասխանաբար Պորտուգալիայի եւ Իռլանդիայի թիմերին։
ՀՖՖ-ից տեղեկանում ենք, որ թիմ են կանչվել հետեւյալ ֆուտբոլիստները․
Դարպասապահներ՝ Հենրի Ավագյան, Օգնյեն Չանչարեւիչ, Արսեն Բեգլարյան։
Պաշտպաններ՝ Կամո Հովհաննիսյան, Ստյոպա Մկրտչյան, Էրիկ Փիլոյան, Էդգար Գրիգորյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Տիկնիզյան, Սերգեյ Մուրադյան,
Ալբերտ Խաչումյան։
Կիսապաշտպաններ՝ Ժիրայր Շաղոյան, Նարեկ Աղասարյան, Գոռ Մանվելյան,
Վահան Բիչախչյան, Էդուարդ Սպերցյան, Արտակ Դաշյան, Էդգար Սեւիկյան, Հովհաննես Հարությունյան, Արթուր Սերոբյան, Դանիել Աղբալյան, Ուգոչուկվու Իվու, Կարեն Նալբանդյան։
Հարձակվողներ՝ Լուկաս Սելարայան, Հրանտ-Լեոն Ռանոս, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Տիգրան Բարսեղյան։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: