Օգոստոս 27, 2025
138 դիտում

ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթը կընդունի Գոան


Լուսանկարը` FIDE


ՖԻԴԵ-ն հայտնել է, որ 2025 թվականի Աշխարհի գավաթն ընդունելու է Գոան։

Այն կայանալու է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 27-ը, որին մասնակցելու են աշխարհի 206 շախմատիստներ։ Բացի Աշխարհի գավաթակիր դառնալուց, մասնակիցները պայքարելու են նաեւ հավակնորդների մրցաշարի երեք ուղեգիր նվաճելու համար։

Մրցակիցները միմյանց դեմ կմրցեն երկու դասական պարտիայում, ոչ-ոքիի դեպքում կկայանան արագ եւ կայծակնային շախմատի հանդիպումներ։

Հայաստանն Աշխարհի գավաթում ներկայացնելու են Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Կարեն Գրիգորյանը։ Աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանը հանդես է գալու ԱՄՆ-ի դրոշի ներքո։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին