Օգոստոս 28, 2025
138 դիտում

Սանդրո Պերկովիչ․ Մեր նպատակը հաղթելն ու երկրպագուներին ուրախություն պարգեւելն է


Լուսանկարը` FC Noah


Այսօր Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում կայանալու է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի «Նոա»-«Օլիմպիա» պատասխան դիմակայությունը։

Թիմերի առաջին խաղում 4։1 հաշվով հաղթանակ տոնել է «Նոա»-ն։

Նախախաղային ասուլիսի ժամանակ հայկական ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոստովանել է, որ հաշիվը ոչինչ չի նշանակում եւ իրենք պայքարելու են հաղթանակի համար։  

«Մեր մոտեցումը կլինի նույնը, ինչ առաջին խաղում էր։ Հանդիպումը կմեկնարկի 0։0 հաշվով, նպատակը հաղթելն է։ Դրա համար կներդնենք առավելագույնը, որպեսզի ուրախություն պարգեւենք մեր երկրպագուներին»,- ասել է գլխավոր մարզիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին