Օգոստոս 28, 2025
139 դիտում

Լեւոն Արոնյանը նվաճել է Grand Chess Tour-ի եզրափակչի ուղեգիր


Լուսանկարը` Grand Chess Tour


Սենթ Լուիսում ավարտվել է Grand Chess Tour-ի Սինքֆիլդի գավաթի փուլը։

Հաղթողի կոչումը 5,5 միավորով ու լրացուցիչ ցուցանիշներով նվաճել է Ուսելի Սոն (ԱՄՆ)։ Լեւոն Արոնյանը 5 միավորով ելույթն ավարտել է 4-րդ հորիզոնականում։

Հայ շախմատիստն իրավունք է նվաճել հանդես գալ Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում։ Այնտեղ են նաեւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան եւ Ռամեշբաբու Պրագնանանդհան։

Եզրափակիչ փուլը կայանալու է Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը երեք ֆորմատով՝ դասական, արագ ու կայծակնային շախմատ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին