Օգոստոս 25, 2025
167 դիտում

Մուսաեւը Սպերցյանի մասին․ «Եթե լինի գոհացնող առաջարկ, ձեռքսեղմումով կբաժանվենք»


Լուսանկարը` fckrasnodar.ru


«Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաեւը «Կռիլյա Սովետով»-ին 6։0 հաշվով հաղթելուց հետո խոստովանել է, որ չի ցանկանում թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունն այլ առաջնություն։


«Էդիկը շատ վաղուցվանից է ակումբում ու մեր հարաբերությունները հիմնված են վստահության վրա։ Մենք նրան ուժով չենք պահում, ինչպիսի որոշում էլ կայացվի հետագայում, լինելու է համատեղ։ Ինձ համար տարօրինակ է, որ մամուլը ցանկանում է Սպերցյանի հեռանալը։ Կարծում եմ աշխարհի ոչ մի երկիր չի ցանկանա կորցնել առաջնության ամենավառ ֆուտբոլիստներից մեկին։ Մենք պետք է հարգենք մեր առաջնությունն ու ֆուտբոլիստներին։ Եթե լինի առաջարկ, որը բոլորիս կգոհացնի, ապա կհամաձայնենք, ձեռքսեղմումով ու շնորհակալությամբ կբաժանվենք»,- Մուսաեւի խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։

Հայ ֆուտբոլիստին իր շարքերում ցանկանում էր տեսնել «Սաութհեմփթոն»-ը, սակայն գործարքը չի կայանա։ Նրա պայմանագիրը «Կրասնոդար»-ի հետ նախատեսված է մինչեւ 2026 թվականը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին