Օգոստոս 25, 2025
88 դիտում

«Ինտեր»-ն այսօր Իտալիայի առաջնության նոր մրցաշրջանում կանցկացնի 1-ին դիմակայությունը


Լուսանկարը` Inter


Միլանի «Ինտեր»-ն այսօր մեկնարկելու է Իտալիայի 2025/26 մրցաշրջանի առաջնությունում։

Առաջին տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը մրցելու է «Տորինո»-ի դեմ։ Խաղից առաջ «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն ասուլիսի ժամանակ խոսել է սպասվող մրցաշրջանի ու իր գլխավորությամբ առաջին անգամ Ա Սերիայում մեկնարկող ակնկալիքներից։

«Մենք լավ եւ արդյունավետ նախապատրաստական շրջան անցկացրինք։ Ֆուտբոլիստները նվիրված աշխատել են, բայց ամեն ինչ դեռ ընթացքի մեջ է, պետք է կատարելագործվենք ինչպես անհատապես, այնպես էլ թիմով։ Մենք պատրաստ ենք ու անհամբերությամբ ենք սպասում մեկնարկին»,-ասել է Կիվուն։

Նա անդրադարձել է նաեւ չեմպիոնության հավակնությանը, որի համաձայն «Ինտեր»-ը մեծ շանսեր ունի ոսկե մեդալներ նվաճելու։ Նշել է, որ նախորդ մրցաշրջանի չեմպիոնները միշտ էլ ֆավորիտ են լինում։ Այնպես որ, ըստ նրա, «Նապոլի»-ն կարող է կրկին հավակնել առաջին հորիզոնականին։

«Ես հպարտ եմ «Ինտեր»-ի մարզիչ լինելու կապակցությամբ։ Երբ քո ժամանակը, էներգիան ու գիտելիքներն ամբողջովին տալիս ես, ամեն ինչ ավելի դյուրին է ստացվում։ Մենք թարմ ենք ու մոտիվացված, խաղադաշտն էլ ցույց կտա մեր ունակությունները»,-ավելացրել է մասնագետը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին