Օգոստոս 25, 2025
174 դիտում

Սպերցյանի ստացված խաղը, որը նրան գոլ, գոլային փոխանցում ու ռեկորդ է բերել


Լուսանկարը` fckrasnodar.ru


Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդար»-ը հյուրընկալվել է «Կռիլյա Սովետով»-ին ու ջախջախել 6։0 հաշվով։

«Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանն այս դիմակայությունում դարձել է մեկ գոլի եւ երեք գոլային փոխանցման հեղինակ։ 

Ակումբից հայտնում են, որ Սպերցյանը դարձել է իրենց ակադեմիայի առաջին ֆուտբոլիստը, որը գոլային փոխանցումներով մեկ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Բացի այդ, հայ ֆուտբոլիստը դարձել է «Կրասնոդար»-ի ռեկորդակիր՝ գոլ+գոլային փոխանցում համակարգով Ռուսաստանի առաջնության 6 տուրից հետո՝ 11 (4+7):

«Կրասնոդար»-ը 14 միավորով դարձել է առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին