Օգոստոս 22, 2025
137 դիտում

Կոնֆերենցիաների լիգայում «Նոա»-ն մեկնարկել է հաղթանակով


Լուսանկարը` FC Noah


Երեկ Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի «Օլիմպիա»- «Նոա» դիմակայությունը։

Հայաստանի չեմպիոնը կարողացել է հաղթանակ տոնել՝ 4 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը եւ սեփականն ընդունելով 1-ը։ Հաշիվը բացել է Մարին Յակոլիշը, իսկ Օմար Ուլադը դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

«Շնորհավորում եմ իմ թիմին ելույթի եւ ցուցադրած խաղի համար։ Այս հաղթանակը կարեւոր էր։ Սակայն դիմակայության ելքը կորոշվի պատասխան խաղում։ Մեր մոտեցումը կլինի այնպիսին, ինչպիսին այսօրվա խաղում էր»,- խաղից հետո ասել է Սանդրո Պերկովիչը։

Թիմերը միմյանց դեմ պատասխան խաղը կանցկացնեն մեկ շաբաթ անց Աբովյանում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին