Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում «Կրասնոդար»-ն ընդունել է «Սոչի»-ին ու ջախջախել 5։1 հաշվով։
Էդուարդ Սպերցյանը դարձել է դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ։ «Կրասնոդար»-ը 12 միավորով լիգայում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ «Լոկոմոտիվ»-ին զիջելով 1 միավոր։
Ըստ Opta-ի՝ 2025 թվականին հայ ֆուտբոլիստը Ռուսաստանի առաջնության 15 խաղում դարձել է 17 արդյունավետ գործողության հեղինակ (9+8)։ Սա առաջնության մինչ այժմ եղած լավագույն ցուցանիշն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: