ՊՍԺ-ն 11-մետրանոց հարվածաշարով հաղթել է «Տոտենհեմ»-ին ու առաջին անգամ նվաճել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը:
Իտալական Ուդինեի «Ֆրիուլի» ստադիոնում կայացած խաղում մինչեւ 85-րդ րոպեն 2:0 հաշվով առաջ է եղել անգլիական ակումբը: Թիմի կազմում աչքի են ընկել Միկի վան դե Վենն ու Քրիստիան Ռոմերոն: Սակայն Լի Կան Ինի գոլն օգնել է ՊՍԺ-ին կրճատել հաշիվը, իսկ Գոնսալու Ռամուշը 4-րդ ավելացված րոպեին օգնել է հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ:
30 րոպեների ընթացքում գոլեր չեն գրանցվել, ու թիմերը 11-մետրանոցներ են իրացրել, 4:3 հաշվով դիպուկ են եղել ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն ու ՉԼ-ի գավաթից հետո առաջին անգամ տիրացել են նաեւ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: