Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ն խոշոր՝ 4:1 հաշվով զիջել էր Սպարտայի «Պրահա»-ին:
Սպասվող պատասխան խաղից առաջ երեւանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան կարծում է, որ նման դիմակայությունների ելքերը երկու հանդիպումների արդյունքում են որոշվում: Ըստ մարզչի՝ իրենց գլխավոր խնդիրը նման մակարդակին համապատասխանելն ու մրցակցին պայքար առաջադրելն է:
«Ֆիզիկապես հանդիպմանը պատրաստ ենք, բայց գիտենք, որ «Պրահա»-ն ավելի ինտենսիվ ֆուտբոլ է խաղում: Պետք է ունենալ երկու պլան, գլխավոր նպատակը պաշտպանությունում հստակ գործելն ու հարձակման գծում ավելի ակտիվ լինելն է, ինչն առաջին խաղում ամբողջությամբ չէր ստացվում: Ձգտելու ենք ավելի կազմակերպված լինել ու վերահսկել հանդիպման ընթացքը»,- ընդգծել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: