Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլում «Նոա»-ն այսօր հյուրընկալելու է Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպս»-ին, որի հետ առաջին խաղում 1:1 հաշիվն է գրանցել:
Երեւանյան ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խաղից առաջ նշել է, որ սպասվող հանդիպումը ցույց կտա թիմի բնավորությունը:
«Բոլոր խաղացողները պետք է ցույց տան իրենց բնավորությունը որպես թիմ: Հնարավորինս լավ ենք նախապատրաստվել հանդիպմանն ու հույս ունեմ, որ երկրպագուները գոհ կլինեն այն «Նոա»-ից, որը կտեսնեն»,- նշել է մարզիչը:
Պերկովիչը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իրենց աջակցության համար: Կարծում է, որ «Լինկոլն Ռեդ Իմպս»-ի հետ խաղում նրանց ներկայությունը որոշիչ կլինի ու միասին կտոնեն իրենց հաղթանակը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: