«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն Արտակ Օսեյանն է: Նա այդ պաշտոնում փոխարինել է Եղիշե Մելիքյանին, որն օրեր առաջ գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը:
«Ֆուտբոլային շրջապտույտ: Որոշ պատմություններ սիրում են շարունակվել։ «Փյունիկ»-ի ճանապարհը շարունակվում է Արտակ Օսեյանի հետ»,- հայտնել են ակումբից:
38-ամյա Օսեյանը երեւանյան ակումբը գլխավորել է 2020-2021 թթ. , ապա նրան փոխարինել է Մելիքյանը, իսկ հիմա նրանք տեղերով փոխվել են:
Արտակ Օսեյանն ընդգրկված է եղել Վարդան Մինասյանի մարզչական թիմում ու նրա հետ տարբեր ակումբներում է աշխատել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: