Օգոստոս 12, 2025
133 դիտում

Արոնյանը Grand Chess Tour-ի արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարի առաջատարն է


Լուսանկարը` Saint Louis Chess Club


Լեւոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour-ի արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո միանձնյա առաջատարն է:

Արոնյանը փայլուն է մեկնարկել ու հաղթանակ տարել բոլոր 3 պարտիաներում: Նա ուժեղ է եղել Աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուից, Մաքսիմ Վաշիե-Լագրավից ու Նոդիրբեկ Աբդուսատորովից:

Հուլիսին Արոնյանը դարձել էր Լաս Վեգասում կայացած արագ շախմատի Freestyle Chess Grand Slam-ի հաղթող։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին