Երեկ հայ ֆուտբոլիստների ակումբները հանդիպումներ են անցկացրել Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլում:
Նաիր Տիկնիզյանի« Ցրվենա Զվեզդա»-ն 3:1 հաշվով ուժեղ է եղել Լեհաստանի չեմպիոն «Լեխ»-ից: Ռադե Կրունիչը դուբլի հեղինակ է դարձել, մեկ անգամ էլ աչքի է ընկել Բրունո Դուարտեն: Տանտերերի միակ գոլը խփել է Միկաել Իշակը: Տիկնիզյանը մեկնարկային կազմում է եղել ու մասնակցել է ողջ հանդիպմանը:
Էդգար Սեւիկյանի «Ֆերենցվարոշ»-ը գոլազուրկ ոչ-ոքիով է ավարտել «Լյուդոգորեց»-ի հետ խաղը, որը մարզում է «Նոա»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։
Իսկ ահա Տիգրան Բարսեղյանն ու «Սլովան»-ը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջել են «Կայրաթ»-ին:
Թիմերի պատասխան հանդիպումները կայանալու են մեկ շաբաթ անց:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: