Օգոստոս 07, 2025
125 դիտում

2026-ի ԱԱ-ից հետո Զինեդին Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը


Լուսանկարը` The Times


Զինեդին Զիդանը 2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության ավարտից հետո կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը:

Այս մասին հայտնել է RMC հեռուստաալիքի լրագրող Ժիլբեր Բրիսբուան: «2026-ին Դեշամը կհեռանա: Մեկ տարի անց մենք կունենանք Զիդանին: Ամեն ինչ որոշված է, ինչպիսի երջանկություն»,- գրել է նա:

Հունվարին էլ Reuters-ը հղում կատարելով Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային` հայտնել էր, որ Դիդյե Դեշամն ԱՄՆ-ում, Մեքսիակայում եւ Կանադայում կայանալիք Մունդիալից հետո իր պաշտոնը թողնելու է:

56-ամյա Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012-ից: Ֆրանսիան նրա գլխավորությամբ Աշխարհի չեմպիոն է դարձել, հաղթել Ազգերի Լիգայում ու Եվրոպայի արծաթե մեդալակիր դարձել: 

53-ամյա Զիդանի վերջին աշխատանքը եղել է Մադրիդի «Ռեալ»-ում, որը նա գլխավորել է 2019-2021 թթ.: Նրա հետ Արքայական ակումբը 3 անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում, 2-ական անգամ էլ՝ Իսպանիայի առաջնությունում ու Սուպերգավաթում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին