Օգոստոս 07, 2025
228 դիտում

Ջոն վան’ տ Սխիպ. Հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը որոշում են կայացրել փոխադարձ համաձայնությամբ դադարեցնել համագործակցությունը:


«ՀՖՖ-ն իր անկեղծ շնորհակալությունն է հայտնում պարոն վան’ տ Սխիպին եւ նրա աշխատակազմին պրոֆեսիոնալիզմի ու նվիրվածության համար։ Չնայած համագործակցությունը կարճաժամկետ էր, բայց հուսանք՝ նրա աշխատանքը հիմք դրեց ապագա առաջընթացի համար»,- նշված է ՀՖՖ-ի տարածած հայտարարության մեջ։

Ջոն վան’ տ Սխիպն էլ նշել է, որ հույս ունի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց հարգում է ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը.
«Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, աշխատակազմին ու ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին վստահության եւ համագործակցության համար։ Մաղթում եմ թիմին միայն հաջողություններ առաջ շարժվելիս»,- նշել է վան’ տ Սխիպը։

Նա Հայաստանի հավաքականը գլխավորել է մարտին: Ջոն Վան’տ Սխիպի գլխավորությամբ Ազգերի Լիգայի անցումային 2 խաղերում Հայաստանի ընտրանին 9:1 ընդհանուր հաշվով զիջել է Վրաստանին: Ապա թիմը 2 ընկերական է ունեցել Կոսովոյի (5:2) եւ Մոնտենեգրոյի (2:2) ընտրանիների հետ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին