Օգոստոս 07, 2025
970 դիտում

Հարոյանը հրաժեշտ է տալիս հավաքականին. Նա չի ցանկանում աշխատել Եղիշե Մելիքյանի հետ


Լուսանկարը` FC Urartu


Վարազդատ Հարոյանը որոշել է ավարտել կարիերան Հայաստանի հավաքականում: Նա այդ մասին հայտնել է ֆուտբոլային մեկնաբան եւ լրագրող Սուրեն Մելիքսեթյանին:

«Ուզում եմ հայտարարել, որ որոշել եմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում: 92 խաղ եմ անցկացրել հավաքականի ամենաուրախ եւ ամենաբարդ ժամանակաշրջանում: 

Միշտ պատրաստ կանգնած եմ եղել հավաքականի կողքին: Ինձ թվում է՝ ավելորդ է խոսել նվիրվածությանս եւ հայրենասիրությանս մասին, քանի որ ինքներդ եք տեսել թե դաշտում, թե դաշտից դուրս: 

Կարիերայիս ընթացքում հավաքականն ինձ շատ բան է տվել: Ես էլ այդ նույնը 15 տարի տվել եմ հավաքականին: Ամբողջ սրտով խաղացել եմ իմ ազգի համար: Հիմա ժամանակն է հրաժեշտ տալու: Պատճառն էլ կասեմ, քանի որ բան չունեմ թաքցնելու: 

Մի անգամ փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց: Երկրորդ անգամ չեմ ուզում, որովհետեւ չի ստացվելու: Նույնիսկ ցանկություն չկա փորձելու: Շնորհակալություն բոլորին այսքան տարիների վստահության համար: Հաջողություն եմ մաղթում իմ ազգային հավաքականին: Միշտ հոգով եւ սրտով ձեր կողքին եմ»:


Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանի հավաքականը մինչեւ 2026 թվականի նոյեմբերը գլխավորել է Եղիշե Մելիքյանը: Նրանք միասին աշխատել են «Փյունիկ»-ում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին