Եվրոպայի եւ Կոնֆերենցիաների Լիգաներին մասնակցող հայկական ակումբների մասնակցությամբ հանդիպումները Հայաստանի առաջնությունում հետաձգվել են:
ՀՖՖ-ի Մրցումների բաժնից տեղեկանում ենք, որ ավելի ուշ կկայանան օգոստոսի 10-ին նշանակված «Նոա» - ԲԿՄԱ եւ օգոստոսի 9-ին պլանավորված «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումները:
«Նոա»-ն Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլում օգոստոսի 7-ին կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպս»-ի դեմ, իսկ «Արարատ-Արմենիա»-ն Կոնֆերենցիաների Լիգայի նույն փուլում` Պրահայի «Սպարտա»-ի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: