186 դիտում

«Փյունիկ»-ը չկարողացավ հաղթահարել «Դյոր»-ի արգելքն ու դուրս մնաց Կոնֆերենցիաների Լիգայից


Լուսանկարը` FC Pyinik


«Փյունիկ»-ը չի կարողացել հաղթահարել Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 2-րդ փուլի արգելքը։

Այն հունգարական «Դյոր»-ի հետ պատասխան խաղում զիջել է 1:3 հաշվով։ Հայկական ակումբի միակ գոլը խփել է Էրիկ Օկանսին։ Մրցակցի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ահմեդ Նադիր Բենբուալին, մյուս գոլն էլ Դանիել Շտեֆուլի հաշվին է։

Երկու հանդիպումների արդյունքում 4:3 հաշվով հաղթել է «Դյոր»-ն ու դուրս եկել Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 3-րդ փուլ։

«Մրցակիցն արժանի էր հաղթանակի, բայց եթե մենք հաղթեինք, նույնքան արժանի կլինեինք: Տխուր եմ, որ պարտվեցինք, բայց իմ թիմի համար չեմ ամաչում, հպարտանում եմ նրանով»,- հանդիպումից հետո ասել է Եղիշե Մելիքյանը։ 

Մեր ընտրանին