«Արարատ-Արմենիա»-ն դուրս է եկել Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 3-րդ փուլ։
Հայկական ակումբը հյուրընկալվել է ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ»-ին ու մրցակցի հարկի տակ առավելության հասել 2:1 հաշվով։
13-րդ րոպեին հաշիվը բացել են տանտերերը, Ջովո Լուկիչի գոլին «Արարատ-Արմենիա»-ն պատասխանել է Կամո Հովհաննիսյանի գնդակով։ Եվ քանի որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով, դիմակայության ելքը որոշվել է ավելացված ժամանակում։
117-րդ րոպեին Պոլ Այոնգոն խփել է այդքան սպասված գնդակն ու «Արարատ-Արմենիա»-ին հնարավորություն տվել պայքարը շարունակել Կոնֆերենցիաների Լիգայում։
«Արարատ-Արմենիա»-n որակավորման 3-րդ փուլում կմրցի Պրահայի «Սպարտա»-ի հետ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: