Հուլիս 25, 2025
161 դիտում

Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Իսրայելում


Լուսանկարը` ՀՖՖ


Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Իսրայելում։

Միրանյանը որոշել է միանալ Իսրայելի առաջնությունում հանդես եկող «Բնեյ Սախնին»-ին։ 29-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանով՝ այն եւս մեկ տարով երկարաձգելու պայմանով։ 

Մինչ այդ նա հանդես էր գալիս ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ»-ում, որտեղից պայմանագիրն ավարտվելուց հետո հեռացել է դեռ հունիսին։ 

Միրանյանը «Ունիվերսիտատեա Կլուժ»-ում 2024-2025 մրցաշրջանում 21 խաղում 3 գոլի հեղինակ է դարձել։ Հայաստանի հավաքականում նա 2019 թվականից է ու իր հաշվին 16 խաղ եւ 1 գոլ ունի։ Մինչեւ 17 ու 18 տարեկանների հավաքականների մակարդակով ներկայացրել է Ուկրաինան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին