Հուլիս 25, 2025
168 դիտում

Տուլուպա. «Ունիվերսիտատեա Կլուժ»-ը որոշակի առավելություն ունի


Լուսանկարը` FC Ararat-Armenia


«Արարատ-Արմենիա»-ն երեկոյան առաջին հանդիպումն է անցկացնելու Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլում, իսկ մրցակիցը «Ունիվերսիտատեա Կլուժ»-ն է։

Հայկական ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլուպան ընդգծել է, որ թիմի ղեկը ստանձնելուց հետո ակումբում բավականին փոփոխություններ են կատարել։

«Հասկանում ենք, որ մրցակիցը որոշակի առավելություն ունի, մարզիչը վաղուց է գլխավորում թիմը, խաղացողներն էլ մեծ հաշվով նույնն են մնացել թիմում ի տարբերություն մեզ։ Բայց նպատակ ունենք վերահսկել գնդակն ու մեր խաղը ցույց տալ,- շեշտել է նա։

Տուլուպայի խոսքով՝ ձգտելու են մրցունակ լինել ամեն խաղում ու մրցաշարում։ Նա ընդգծել է, որ իհարկե չեն դառնալու Կոնֆերենցիաների Լիգայի հաղթող, բայց փոխարենը փորձելու են ամեն հաջորդ հանդիպմանն ավելի լավ տեսք ունենալ եւ հնարավորինս առաջ գնալ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին