Հուլիս 25, 2025
172 դիտում

Մելիքյան. Շատ ենք ուզում անցնել «Դյոր»-ին եւ դրա համար պիտի չարչարվենք


Լուսանկարը` FC Pyunik


«Փյունիկ»-ն այսօր Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլում հյուրընկալելու է հունգարական «Դյոր»-ին։

Երեւանյան ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ այն շատ ավելի լուրջ մրցակից է, քան առաջին փուլում էր իրենց բաժին հասել։ Ըստ նրա՝ «Փյունիկ»-ի համար պայքարը եվրոպական մակարդակում նոր է սկսվում։

«Իսկական մրցակցություն է լինելու, պետք է շատ չարչարվենք, որ կարողանանք հաղթել «Դյոր»-ին։ Մրցակցի խաղաոճին լավ ծանոթ ենք, իրենց ընկերական խաղերի ժամանակ մարդ եմ ուղարկել, որպեսզի հետեւի ու ամեն ինչ մոտիկից ուսումնասիրի։ Բավական ինֆորմացիա եմ ստացել, որը վերլուծել ենք ու ֆուտբոլիստներին էլ տրամադրել։ Թիմը շատ ժամանակաից ու արագ ֆուտբոլ է խաղում, հատկապես վտանգավոր է ստանդարտների ժամանակ, անհատապես էլ ֆուտբոլիստներն ուժեղ են։ Երիտասարդ թիմ է, որի խաղացողներն ի տարբերություն մեզ վաղուց միմյանց հետ են գործում»,- ասել է մարզիչը։


Նա խոստովանել է, որ «Դյոր»-ը նաեւ թերություններ ունի, սակայն դրանց մասին չի նշի։ «Փյունիկ»-ի առավելությունն այն է համարում, որ երկար տարիներ ակումբը մասնակցում է եվրագավաթներին, իսկ հունգարական թիմի համար սա նորամուտն է։ 

«Շատ եմ խնդրում, որ երկրպագուները ստադիոնում մեզ աջակցեն, զգացել եմ, որ նրանց ներկայությամբ ավելի ենք ոգեւորվում եւ ուժեղանում, թիմային ոգին ավելանում է։ Ամեն ինչ հասցրել ենք անել, միակ խնդիրն այն է, որ մրցակիցը լուրջ է, բայց համոզված եմ, որ իրենք էլ նույն կերպ մեր մասին են մտածում։ Հաջողության հասնելու համար պիտի տանջվեն, որովհետեւ շատ ենք ուզում անցնել այս թիմին»,- ընդգծել է Մելիքյանը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին