Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը Եվրոպայի Լիգայում գոլի հեղինակ է դարձել:
Նա «Պրիշտինա»-ի դեմ խաղում «Շերիֆ»-ի միակ գոլն է խփել, սակայն նրա թիմը զիջել է 1:2 հաշվով։ Երկու հանդիպումների արդյունքում (5:2) «Շերիֆ»-ը կշարունակի պայքարը մրցաշարում:
«Շերիֆ»-ի հաջորդ հանդիպումը ԵԼ-ի որակավորման 2-րդ փուլում հուլիսի 24-ին կլինի «Ուտրեխտ»-ի դեմ:
Նույն փուլում է նաեւ Վահան Բիչախչյանի «Լեգիա»-ն, որը նորից նվազագույն հաշվով ուժեղ է եղել «Ակտոբե»-ից: Առաջին խաղում մրցակցի դարպասը գրավել էր հենց հայ կիսապաշտպանը: Մեկ շաբաթ անց «Լեգիա»-ն մրցելու է «Բանիկ»-ի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: