Հուլիս 17, 2025
130 դիտում

Արզումանյան. Եկել ենք Կոնֆերենցիաների Լիգայի հաջորդ փուլ անցնելու համար


Լուսանկարը` FC Urartu


«Ուրարտու»-ն Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլում մեկնարկել էր բելառուսական «Նեման»-ից 1:2 հաշվով կրած պարտությամբ:

Պատասխան խաղից առաջ երեւանյան ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը նշել է, որ ավելի են պատրաստ հանդիպմանը, քան նախորդ անգամ, քանի որ իրենց տրամադրության տակ մի քիչ ավելի երկար ժամանակ են ունեցել: 

«Եկել ենք հաջորդ փուլ անցնելու համար: Գրեթե բոլոր ֆուտբոլիստներն էլ պատրաստ են հանդիպմանն ու միայն թեթեւ վնասվածքներ ունեն: Մեր մրցակիցը բավական ուժեղ է, վերջին տարիներին մասնակցել Կոնֆերենցիաների Լիգային ու 2 տարի առաջ հաջող ընթացք ունեցել՝ հասնելով մինչեւ 3-րդ փուլ: Հիմա էլ երկրի առաջնությունն ընթացքի մեջ է, ու «Նեման»-ը մասնակցում է մրցաշարին: Այն հստակ խաղաոճ ունի, ինչին ականատես եղանք մեր առաջին մրցավեճում, փորձառու ֆուտբոլիստներն էլ ֆիզիկապես բավական պինդ են»,- ընդգծել է մարզիչը:

Արզումանյանի խոսքով՝ լավ են վերլուծել մրցակցին ու գիտեն, թե ամեն իրավիճակում իրենց ինչպես են դրսեւորելու, ըստ այդմ էլ պատրաստվել են հանդիպմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին