Այսօր Բուդապեշտում մեկնարկելու է վարկանշային շարքի հերթական մրցաշարը:
Ազատ ոճի պայքարում գորգ են դուրս գալու Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանն ու ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Վազգեն Թեւանյանը:
Մինչեւ 65 կգ քաշային կարգի առաջին գոտեմարտում Թեւանյանը 1/8 եզրափակչում հանդիպելու է լեհ Քշիշտոֆ Բիենկովսկուն, իսկ 70 կգ քաշայինների պայքարում Անդրեասյանին որակավորման փուլում բաժին է ընկել Եգոր Անչուգինը (Ղազախստան):
UWW-ի պաշտոնական կայքը նշել է, որ Անդրեասյանի համար այդքան էլ հեշտ չի լինելու հաղթող դառնալ: Այդ քաշային կարգում նրանից բացի ուժեղների թվում են նաեւ Աշխարհի չեմպիոն Իսմայիլ Մուսուկաեւը (Հունգարիա), ԱԱ-ի փոխչեմպիոն ճապոնացի Յոշինոսուկե Աոյագին ու ադրբեջանցի Քանան Հեյբատովը:
Մինչեւ 65 կգ քաշային կարգում Օլիմպիական չեմպիոն Իսլամ Դուդաեւը (Ալբանիա) Եվրոպայի առաջնությունը բաց էր թողել, բայց Բուդապեշտում նա կմասնակցի ոսկու համար պայքարին: Հավակնորդներից մեկն էլ Վազգեն Թեւանյանն է, որը ԵԱ-ի բրոնզից հետո փորձելու է հաղթանակով նշանավորել մրցաշարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: