Հուլիս 16, 2025
158 դիտում

«Նոա»-ն 2:2 հաշիվն է գրանցել ու դուրս եկել ՉԼ-ի որակավորման 2-րդ փուլ


Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC Noah


«Նոա»-ն դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլ:

Պոդգորիցայում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնն ու սուպերգավաթակիրը 2:2 հաշվով է ավարտել «Բուդուչնոստ»-ի հետ հանդիպումը:

Առաջին կեսում Սանդրո Պերկովիչի սաներից աչքի են ընկել Իմրան Ուլադ Օլանն ու Ալեն Գրգիչը: Սակայն «Նոա»-ն հաղթական հաշիվը պահել չի կարողացել: Երկրորդ կեսում մրցակիը Իգոր Իվանովիչի ու Պետար Գրբիչի գոլերի շնորհիվ 2:2 հաշիվն է գրանցել: 18-րդ րոպեից մրցակիցը 10 հոգով է մնացել, խաղադաշտից հեռացվել է Իվան Բուլատովիչը:

Հայկական ակումբը պայքարը շարունակում է սեփական հարկի տակ գրանված նվազագույն հաշվով հաղթանակի շնորհիվ:

«Ցանկանում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին: Սա անչափ կարեւոր հանդիպում էր մեզ համար: Գիտեինք, որ Պոդգորիցայում միայն եղանակը շոգ չէր լինելու, նաեւ թեժ մթնոլորտ էր մարզադաշտում։ Մենք շտապեցինք կարծել, որ հանդիպումը վաղ է ավարտվել եւ պատժվեցինք։ Հատկապես եվրագավաթներում փոքր սխալների համար միանգամից պատժվում ես: Ամենակարեւորն այն է, որ անցանք երկրորդ փուլ»,- ասել է Պերկովիչը:

ՉԼ-ում հաջորդ հանդիպումը «Նոա»-ն անցկացնելու է հուլիսի 22-ին «Ֆերենցվարոշ»-ի դեմ, որտեղ հանդես է գալիս Էդգար Սեւիկյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին