Հուլիս 17, 2025
146 դիտում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին


Լուսանկարը` Armenian Premier League


Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունների եւ գավաթի 2025/2026 մրցաշրջանի վիճակահանությունները։

ՀՖՖ-ն հայտնում է, որ ձեւավորվել է խաղացանկը, Հայաստանի առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 1-ին:

Առաջին տուրում միմյանց դեմ մրցելու են հետեւյալ զույգերը՝ «Նոա»-«Շիրակ», ԲԿՄԱ-«Ուրարտու», «Գանձասար»-«Արարատ», «Վան»-«Արարատ-Արմենիա» եւ «Ալաշկերտ» -«Փյունիկ»։

Առաջին խմբի վիճակահանությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Գավաթի նախնական փուլում կկայանան «Միկա»-«Սարդարապատ», «Վայք»-«Կիլիկիա», «Բենտոնիտ»-«Անդրանիկ», «Արարատի Արաքս»-«Լեռնային Արցախ», «Սյունիք»-«Հայք», «Գանձասար»-«Ալաշկերտ» հանդիպումները։ Մյուս թիմերը պայքարին կմիանան 1/8 եւ 1/4 փուլերում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին