Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է Հունգարիա:
Նա պայմանագիր է ստորագրել Բարձրագույն խմբի նորեկ «Կազինբարցիկա»-ի հետ: Ակումբի պաշտոնական կայքը նշել է, որ պայմանագիր են ստորագրել փորձառու 32-ամյա պաշտպանի հետ, ով հավաքականում 92 խաղ է անցկացրել ու իր հայրենիքում տիրացել ակումբային բոլոր տիտղոսներին:
«Պայմանագիր եմ ստորագրել, քանի որ հավաքականի թիմակիցներիցս լսել եմ, որ Հունգարիայի առաջնությունը բարձրակարգ է, իսկ երկիրը՝ գեղեցիկ: Ակումբն առաջնությունում առաջին տարին է անցկացնելու, ու ես եկել եմ օգնելու հաղթանակներ տանել: Պայքարելու ենք ամեն միավորի համար ու վայելելու մասնակցությունը բարձրագույն լիգայում»,- ասել է Հարոյանը:
Պաշտպանը 2025 թվականին էր միացել «Փյունիկ»-ին, որի կազմում հանդես էր եկել նաեւ 2009-2016 թվականներին: Սա Հարոյանի 8-րդ առաջնությունն է։ Նա մինչ այդ հանդես է եկել նաեւ Իրանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Իսպանիայում Կիպրոսում ու Չինաստանում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: