ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանշային աղյուսակը։
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին նահանջել է 3 տեղով ու այժմ 1204 միավորով զբաղեցնում է 105-րդ հորիզոնականը։ Ջոն վան’տ Սխիպի թիմը հունիսին ընկերական հանդիպումներ էր անցկացրել՝ 5։2 հաշվով պարտվելով Կոսովոյից, 2։2 խաղալով Մոնտենեգրոյի հետ։
ՖԻՖԱ-ի աղյուսակը 1885 միավորով գլխավորում է Արգենտինան, Իսպանիան զբաղեցնում է 2-րդ, Ֆրանսիան՝ 3-րդ տեղը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: