Հուլիս 12, 2025
180 դիտում

Ռոբերտ Արզումանյան. «Նեման»-ի դեմ խաղին շատ լավ ենք պատրաստվել


Լուսանկարը` FC Urartu


Այսօր երեկոյան Կոնֆերենցիաների Լիգայում «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ հյուրընկալելու է բելառուսական «Նեման»-ին:

Ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը նշել է, որ լավ նախապատրաստական շրջան են ունեցել եւ ընկերական հանդիպումներ անցկացրել: Նա հասցրել է իր առաջադրանքները թիմին մանրակրկիտ բացատրել եւ գործնականում դրանց իրագործումը տեսնել:

«Շատ լավ ենք պատրաստ «Նեման»-ի դեմ խաղին ու բարձր տրամադրությամբ ենք մոտենում դիմակայությանը: Մեր թիմը շատ բալասնավորված է, հիմնական խաղացողներին պահպանել ենք ու ամեն օր միասին ավելացնում եւ նոր բաներ ենք սովորում: Երկու նորեկ պաշտպանները գիտեն մեր առաջնությունն ու ծանոթ են թիմի ֆուտբոլիստներին: Երկուսի հետ էլ հույսեր ենք կապում, կկարողանան օգուտ բերել մեզ»,- ասել է մարզիչը:

Խոստովանել է, որ «Ուրարտու»-ն իր կյանքի մի մասն է, այստեղ դրական էմոցիաներ է ունեցել ու լավ աշխատանք կատարել՝ հատկապես առաջադիմելով երիտասարդ ֆուտբոլիստների հետ. «Ակումբում լինելուց 3 տարի անց՝ մեծ ուրախությամբ եւ պատրաստականությամբ ընդունեցի այս մարտահրավերը»:

Արզումանյանի խոսքով՝ մանրակրկիտ ուսումնասիրել են մրցակցին ու նրա գլխավոր մարզչին, որն արդեն 8 տարի է ակումբում է: Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր թիմի պես «Նեման»-ն էլ ուժեղ եւ թույլ կողմեր ունի, սակայն դրանց մասին չի մանրամասնել: Իսկ թե ինչպես է իր թիմը պատրաստ Կոնֆերենցիաների Լիգայի առաջին խաղին, կերեւա այսօր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին