«Նոա»-ն հաղթանակով է մեկնարկել Չեմպիոնների Լիգայի որակավորման 1-ին փուլում:
Հայաստանի չեմպիոնն ու սուպերգավաթակիրն Աբովյանի քաղաքային ստադիոնում ընդունել է «Բուդուչնոստ Պոդգորիցա»-ին (Մոնտենեգրո) ու հաղթել նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գնդակը 68-րդ րոպեին խփել է Իմրան Ուլադ Օմարը:
«Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին հաղթանակի կապակցությամբ: Կարծում եմ մեր ակումբի համար սա պատմական հաղթանակ է` առաջինը Չեմպիոնների Լիգայում։ Երջանիկ եմ, որ կարողացանք գտնել առավելության հասնելու ճանապարհը։ Նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին։ Մենք զգում էինք նրանց էներգիան ու աջակցությունը։ Հույս ունեմ, որ նրանք մեզ հետ կլինեն ամբողջ մրցաշրջանի ընթացքում», – ասել է Սանդրո Պերկովիչը:
Թիմերի պատասխան հանդիպումը Մոնտենեգրոյում կայանալու է մեկ շաբաթ անց:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: