Հուլիս 03, 2025
142 դիտում

Մուսաեւ. Սպերցյանն արժանի է խաղալ արտերկրում, բայց ուզում ենք, որ մնա «Կրասնոդար»-ում


Լուսանկարը` FC Krasnodar


«Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաեւը խոսել է ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի վերաբերյալ:

«Նա իր խաղով անկասկած արժանի է ուժերը փորձել արտերկրում: Ու եթե այնպիսի առաջարկություն լինի, որը ձեռնտու է ակումբին եւ Էդուարդին, նա կարող է հեռանալ: Բայց որպես մարզիչ կուզեի, որ մեր առաջատարները մնան: Սպերցյանը ոչ միայն թիմի ավագն է, այլ նաեւ լեգենդը, որին քաղաքում բոլորն են սիրում»,- ասել է մասնագետը:

Մուսաեւի խոսքով, արձակուրդի ժամանակ Սպերցյանի հետ խոսել են հաջորդ մրցաշրջանի մասին. «Նրան ասացի. «Ինչպես էլ քո կյանքը դասավորվի, հիանալի կարիերա եւ ապագա կունենաս: Երկու լավ տարբերակ ունես՝ մեկնել արտերկիր ու մնալ տանը»: Բայց, իհարկե, ուզում ենք, որ շարունակի կերտել ակումբի պատմությունը»:

Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդար»-ի հետ նախատեսված է մինչեւ 2026 թվականի հունիսի 30-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին