Հունիս 20, 2025
118 դիտում

Մեսսի. Իսկապես երջանիկ եմ ակումբային ԱԱ-ում տարած առաջին հաղթանակի համար


Լուսանկարը` Inter Miami

Լուսանկարը` Inter Miami

Լուսանկարը` Inter Miami

Լուսանկարը` Inter Miami

Լուսանկարը` Inter Miami

Լուսանկարը` Inter Miami

Լուսանկարը` Inter Miami


«Ինտեր Մայամի»-ն Աշխարհի ակումբային առաջնությունում Լեո Մեսսիի գոլի շնորհիվ առաջին հաղթանակն է տարել:

«Պորտու»-ի հետ 1:1 հաշվի ժամանակ Մեսսին տուգանայինից գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասն ու իր թիմին 3 կարեւոր միավոր բերել: Դա արգենտինացու տուգանայինից խփած 68-րդ գնդակն էր, իսկ ամերիկյան ակումբում՝ 50-րդը:



«Նկատեցի, որ դարպասապահը մեծ տարածություն է թողել իր ու դարպասաձողի միջեւ: Դժվար էր գնդակն անցկացնել պատի վրայով, քանի որ այն բարձրահասակ ֆուտբոլիստներից էր կազմված, դրա համար էլ միանգամից փորձեցի անկյունը գրավել: Անչափ ուրախ ենք այս հաղթանակի համար, ամբողջ թիմն է մեծ ջանքեր ներդրել: Իսկապես երջանիկ եմ, քանի որ առաջին խաղից հետո մի քիչ դառնացած էի»,- հանդիպումից հետո ասել է Մեսսին:

Այդ խաղում «Ինտեր Մայամի»-ից աչքի էր ընկել նաեւ Տելասկո Սեգովիան, իսկ «Պորտու»-ն հաշիվը բացել էր 11-մետրանոցից, որը դիպուկ էր իրացրել Սամու Ագեհովան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին