Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը հաստատել է, որ Նաիր Տիկնիզյանը հեռանում է «Ցրվենա Զվեզդա»։
«Այո, Նաիրը հեռանում է եւ հանդես կգա «Ցրվենա Զվեզդա»-ում։ Նրան հաջողություն ենք մաղթում։ Սերբիայում նրա մոտ ամեն բան կստացվի։ Չէ՞ որ Եվրոպայում են խաղում, նրան ավելի հետաքրքիր կլինի»,- Ֆիլատովի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Հարցին, թե «Լոկոմոտիվ»-ում հիասթափվա՞ծ են Տիկնիզյանի հեռացմամբ, նա այսպես է պատասխանել․ «Չգիտեմ ինչպես ասել։ Եթե նրան վաճառեինք ավելի լուրջ ակումբի ու ավելի թանկ, շատ ավելի լավ կլիներ»։
Լրատվամիջոցները գրում են, որ 26-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնության է եկել սերբական ակումբի հետ, իսկ ակումբները վերջնական բոլոր մանրամասները համաձայնեցրել են։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: