165 դիտում

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել «Ռոմա»-ն


Լուսանկարը` NBC


«Լիվերպուլ»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կգլխավորի «Ռոմա»-ն:

Ինչպես հայտնի է դարձել La Stampa-ին, գերմանացի մասնագետը բանակցություններ է վարել իտալական ակումբի հետ եւ մայիսի 18-ին տվել իր համաձայնությունը:  

«Ռոմա»-ի ներկայիս գլխավոր մարզիչը Կլաուդիո Ռանիերին է, որը մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է:

2024-ի հոկտեմբերին էլ Sky Sports-ը հայտնել էր, որ Կլոպը կզբաղեցնի «Ռեդ Բուլ»-ի ֆուտբոլային բաժնի ղեկավարի պաշտոնը:

57-ամյա Կլոպը «Լիվերպուլ»-ը գլխավորել է 2015-2024 թթ. ու նրա հետ դարձել Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի, Անգլիայի Գավաթի, Սուպերգավաթի եւ Լիգայի Գավաթի հաղթող: 2019 ու 2020 թվականներին Կլոպը ՖԻՖԱ-ի վարկածով Աշխարհի լավագույն մարզիչ է ճանաչվել:

Մեր ընտրանին