«Լիվերպուլ»-ը ժամանակից շուտ՝ 20-րդ անգամ, նվաճել է Անգլիայի չեմպիոնի կոչումը:
Թիմն առաջնության 34-րդ տուրում 5:1 հաշվով գերազանցել է «Տոտենհեմ»-ին եւ ավարտից 4 տուր առաջ ապահովել չեմպիոնությունը: Լոնդոնի «Արսենալ»-ը «Լիվերպուլ»-ից հետ է 15 միավորով ու նրան շրջանցել չի կարողանա:
Ակումբը չեմպիոնական տիտղոսներով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Այս չեմպիոնությունը «Լիվերպուլ»-ի համար առանձնապես կարեւոր է, երբ վերջին անգամ 2020-ին թիմը Կլոպի հետ չեմպիոն դարձավ, համավարակի պատճառով տրիբուաներում երկրպագուներ չկային:
Այս անգամ ակումբը հաղթել է հոլանդացի Արնե Սլոթի հետ, որը թիմը գլխավորել է 2024 թվականի մայիսին: Նա դարձել է Պրեմիեր Լիգայի 5-րդ մարզիչը, ում հաջողվել է հենց առաջին մրցաշրջանում չեմպիոն հռչակվել:
Մինչ այդ դա հաջողվել է Ժոզե Մոուրինյոյին (2004-2005), Կառլո Անչելոտիին (2009-2010), Մանուել Պելեգրինին (2013-2014) եւ Անտոնիո Կոնտեին (2016-2017):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: