Այսօր Միլանի «Սան Սիրո» ստադիոնում «Ինտեր»-ն ընդունելու է Մյունխենի «Բավարիա»-ին։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին դիմակայությունունում Սիմոնե Ինձագիի սաները մեկ շաբաթ առաջ հաղթել են 2։1 հաշվով։
Ինձագին խոստովանել է, որ ձգտելու են խաղալ այնպես, ինչպես դա արել են Մյունխենում՝ որքան հնարավոր է երկար վերահսկելով գնդակը։
«Հիմա էլ ավելի բարդ է լինելու, որովհետեւ «Բավարիա»-ն ավելի շատ է պրեսինգի դիմելու։ Բարդ դիմակայություն է ստացվելու։ Հարկավոր է մոռանալ առաջին խաղի հաշվի մասին։ «Բավարիա»-ն թոփ մակարդակի թիմ է, դրա համար էլ պարտավոր ենք անթերի խաղ անցկացնել»,-նշել է իտալացի մասնագետը։
«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին էլ ասել է, որ հաղթանակի հույս ունի։
«Մենք միշտ ենք հաղթանակի համար խաղում։ Հուսամ, որ այս երեկոն մեզ ու երկրպագուների համար կդառնա հատուկ։ Մեծ փորձ ունեցող թիմերի դիմակայություն է լինելու, ամեն մեկն էլ գիտի, թե ինչ է դրված սեղանին։ Հարկավոր է մեր լավագույն խաղը ցույց տալ»,-նշել է մարզիչը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: