Ապրիլ 16, 2025
117 դիտում

Մխիթարյան․ «Բավարիա»-ի դեմ խաղալը հեշտ չի լինելու, բայց մենք պատրաստ ենք


Լուսանկարը` FC Inter


Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Ինտեր»-ը 2։1 հաշվով հաղթել էր «Բավարիա»-ին։ Թիմերի պատասխան հանդիպումն այսօր է։


Իտալացիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ իրենք պայքարելու են բավական ուժեղ թիմի դեմ։

«Տարիներ շարունակ Ինձագին մեծ գործ է արել ակումբի համար ու ստեղծել լավ թիմ։ Մենք մեր գոլերով ցանկանում ենք աջակցել նրան  Այս խաղում եւս անելու ենք ամեն ինչ, որպեսզի հասնենք հաղթանակի, շարժվենք որքան հնարավոր է առաջ։ Վերջում կտեսնենք, թե դուրս կգա՞նք եզրափակիչ, թե՞ ոչ»,-ասել է հայ ֆուտբոլիստը։

Ըստ Մխիթարյանի՝ իրենք չեն մտածում Մյունխենում գրանցված հաշվի մասին, քանի որ պատասխանը մեկնարկելու է 0։0 հաշվով, իսկ երկու թիմն էլ հաջորդ փուլ անցնելու հնարավորություն են ունենալու։

«Մենք տանն ենք եւ տալու ենք մեր լավագույնը։ Հիանալի գիտենք, որ «Բավարիա»-ն եկել է հաղթելու համար։ Հեշտ չի լինելու, բայց մենք պատրաստ ենք»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին