Երեկ տրվել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակիչ փուլի մեկնարկը:
Առաջին խաղն ընթացել է «Փյունիկ»-ի եւ «Արարատ-Արմենիա»-ի միջեւ: Հաղթանակ տոնել են «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստները, ովքեր առավելության են հասել 2։0 հաշվով։
Գոլերի հեղինակ են դարձել Էրիկ Օկանսին եւ Մարիուս Նուբիսին։ «Փյունիկ»-ն առաջին կեսից հանդես է եկել 10 հոգով, երբ 33-րդ րոպեին դաշտից հեռացվել է Սանի Բուհարին։
Այսօր 18։30-ին կկայանա «Նոա»-«Վան» դիմակայությունը։




















