Ապրիլ 16, 2025
119 դիտում

Միկել Արտետա․ Շատերին հնարավորություն տվեցինք հպարտանալ «Արսենալ»-ով


Լուսանկարը` Arsenal


Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչները մեկնարկեցին «Բավարիա»-«Ինտեր» եւ «Արսենալ»-«Ռեալ» հանդիպումներով։


Լոնդոնում Միկել Արտետայի սաները խոշոր հաշվով առավելության են հասել մադրիդցիների նկատմամբ։ Դուբլի հեղինակ է դարձել Դեքլան Ռայսը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Միկել Մերինոն։

«Շատերին մենք հնարավորություն տվեցինք հպարտանալ «Արսենալ»-ով։ Նախկինում ես նման մթնոլորտի ականատես չէի եղել։ Թիմը կարեւոր քայլ արեց, հաջորդ շաբաթ մենք պետք է կրկնենք այն, ինչ արեցինք այս խաղի ժամանակ»,-հաղթանակից հետո նշել է Արտետան։

Իսկ ահա «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է հետեւյալը․ «Պատասխան խաղում հաղթելու շանսեր կան, բայց դրանք շատ քիչ են։ Ամեն դեպքում, փորձել է պետք, տեսնենք, թե որքանով դա մեզ կհաջողվի»։

Այսօր քառորդ փուլի մյուս դիմակայություններն են՝ «Բարսելոնա»-«Բորուսիա» եւ ՊՍԺ-«Աստոն Վիլլա»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին