Ապրիլ 16, 2025
147 դիտում

Ենոքյան. Այնքան էլ հեշտ չէ ԵԱ-ում մեդալներ նվաճել, մրցակցությունը շատ է բարդացել


Լուսանկարը` UWW


Բրատիսլավայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել:

Արսեն Հարությունյանը (61 կգ) եւ Արման Անդրեասյանն (70 կգ) արծաթե մեդալակիր են դարձել, իսկ Վազգեն Թեւանյանը (65 կգ)՝ բրոնզե:

Ըմբիշների ելույթներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է թիմի երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանը:

«Տղաների ելույթները նորմալ եմ գնահատում, թեեւ լավ հանդես եկան, բայց նրանից ավելին էինք ակնկալում: Երկու չեմպիոնով էինք մեկնել առաջնությանը, բայց տարբեր պատճառներով նրանք իրենց հաջողությունը կրկնել չկարողացան:

Այնպես չէ, որ նրանք շատ զիջեցին մրցակցին, հավասար պայքար ծավալեցին տիտղոսակիր եւ ուժեղ մրցակիցների հետ ու պարտվեցին: Այնքան էլ հեշտ չէ, Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճել, մրցակցությունն էլ ավելի է բարդացել:

Հետագայում էլ ավելի լավ կաշխատենք, կվերլուծենք սխալներն ու հետեւություններ անելուց հետո կսկենք պատրաստվել Աշխարհի առաջնությանը:

Ամենակարեւորն այն է, որ շատ թիմային ենք ու միմյանց հարգում ենք: Տարվա ընթացքում 8-9 ամիս ենք անցկացնում միասին, նույնիսկ սեփական ընտանիքներին ենք ավելի քիչ տեսնում: Ներքին մթնոլորտն արդյունքների համար առաջնային գործոն է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին