«Ինտեր»-ը երեկոյան Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում «Ալյանս Արենա»-ում հյուրընկալվել է «Բավարիա»-ին ու հաղթել 2:1 հաշվով:
Թեեւ միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ֆավորիտ տանտերերին էր համարում, սակայն առաջին խաղում ավելի ուժեղ գտնվեցին իր սաները:
Հանդիպման մեկնարկն անցել է «Բավարիա»-ի ճնշմամբ ու գրոհներով, սակայն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին հաջողվել է հանգստացնել խաղն ու առաջ անցնել հաշվի մեջ: 38-րդ րոպեին աչքի է ընկել թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը:
Սեփական երկրպագուների բուռն աջակցության ու երգերի ներքո մյունխենյան ակումբը կարողացել է հանդիպման վերջնամասում խփել պատասխան գնդակը։ 85-րդ րոպեին իր նախկին թիմակից Յան Զոմերի դարպասը գրավել է Թոմաս Մյուլլերը: Բայց 3 րոպե անց Դավիդե Ֆրատեզիի գոլի շնորհիվ «Ինտեր»-ը նորից առաջ է անցել:
Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում է եղել ու փոխարինվել 74-րդ րոպեին:
Թիմերի պատասխան հանդիպումը Միլանում կայանալու է ապրիլի 16-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: