ՈւԵՖԱ-ի Կոնգրեսի ընթացքում ներկայացվել է կառույցի 2023-2024 թթ. ֆինանսական հաշվետվությունն ու երկրներին տրամադրված գումարների չափը:
HatTrick-ի շրջանակներում համերաշխության վճարներ են ստացել բոլոր եվրոպական անդամ ասոցիացիաները: 2023-2024-ի ֆինանսավորման հաշվետվության համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստացել է 6 մլն 682 հազ. եվրո: Եվրոպական սոցիացիաներին հատկացված ընդհանուր գումարի չափը 465 մլն 654 հազար եվրո է:

ԵՎՐՈ-2024-ի մաքուր եկամուտը կազմել է 1 մլրդ 267,6 մլն եվրո։ 4 տարի առաջ կայացած մրցաշարում այդ գումարը կազմել է 847,3 մլն, ինչը մեծապես պայմանավորված էր կորոնավիրուսով ու նրա հետ կապված սահմանափակումներով:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի համաձայն՝ գումարների մեծ մասը HatTrick ծրագրի միջոցով նորից վերադարձվել են եվրոպական ֆուտբոլի զարգացմանը: Եվրոպական ակումբների ասոցիացիայի հետ նախապես ունեցած պայմանավորվածության արդյունքում ՈւԵՖԱ-ն ընդհանուր շահույթից 240 մլն եվրո է հատկացրել ակումբներին:
Դրանից 140 մլն-ը նախատեսված է եղել նրանց համար, ովքեր Եվրոպայի առաջնության ժամանակ իրենց խաղացողներին թույլ են տվել տվել մասնակցել մրցաշարին: Եվս 92,3 մլն էլ ստացել են այն թիմերը, որոնց ֆուտբոլիստները մասնակցել են Ազգերի Լիգայի 2020-2021 եւ 2022-2023 մրցաշրջաններին, ինչպես նաեւ 2022-2024-ի եվրոպական ընտրական խաղերին: Գումարները բաշխվել են 901 եվրոպական ակումբների միջեւ:

Այդ շարքում ներառված է 11 հայկական ակումբ, որոնց ընդհանուր եկամուտը կազմել է 911 հազար եվրո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: