ՈւԵՖԱ-ի որոշմամբ Վրաստանի ֆուտբոլի հավաքականը մեկ հանդիպում կանցկացնի դատարկ ստադիոնում։
Որակազրկումը կվերաբերի Ազգերի լիգայի 2026-2027 մրցաշրջանի առաջին տնային հանդիպմանը։ Արգելքը չի տարածվում Աշխարհի առաջնության ընտրական խաղերի կամ ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ընկերական խաղերի վրա:
Նման որոշում ՈւԵՖԱ–ն կայացրել է մարտի 23–ին Հայաստանի դեմ խաղում եւ դրանից հետո տեղի ունեցած միջադեպերը հաշվի առնելով։
ՈւԵՖԱ-ի որոշմամբ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է նաեւ 40.000 եվրոյով՝ խաղադաշտ ներխուժելու, լազերային լույսեր եւ պիրոտեխնիկական միջոցներ օգտագործելու եւ ելքերը փակելու համար։։
Եթե երկու տարվա ընթացքում կրկնվեն նմանատիպ խախտումները, ապա Վրաստանի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կրկին կանցկացնի փակ դռների հետեւում, հայտնում են Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: