Ապրիլ 15, 2025
508 դիտում

Սկանդալային միջադեպ ԵԱ-ում՝ Մամիաշվիլու եւ Ալբանիան ներկայացնող ռուսաստանցի ըմբիշի միջեւ


Լուսանկարը` UWW


Բրատիսլավայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում տարբեր երկրների դրոշի տակ հանդես եկած ռուսաստանցի մարզիկները 5 ոսկե եւ մեկական արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել։

Մինչեւ 74 կգ քաշային կարգում Ալբանիայի համար ոսկե մեդալ է ապահովել Չերմեն Վալիեւը, որը հաղթել է մեկ այլ ռուսաստանցու՝ Զաուրբեկ Սիդակովին։

Այնպես է ստացվել, որ նրան պարգեւատրել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։ Արարողության ժամանակ նրանք մի քանի նախադասությամբ են փոխանակվել, ինչից հետո Մամիաշվիլին շատ կոպիտ ձեւով մեդալը կախել է մարզիկի վզից։

Ինչպես հայտնում է «Ազատ ոճի ըմբշամարտ» տելեգրամյան ալիքը, կառույցի ղեկավարը Վալիեւին «դավաճան» է անվանել։



Մինչդեռ Մամիաշվիլին sport-express.net-ին տված հարցազրույցում նշել է, որ ընդամենը շնորհավորել է ըմբիշին եւ հետագա հաջողություններ մաղթել։ 

«Իմ խոսքը ոչ մի վիրավորանք չի պարունակել։ Գուցե զարմացել է, որ ես եմ իրեն պարգեւատրում, քանի որ ընդամենը մեկ տարի առաջ, երբ Օլիմպիական խաղերին մնում էր 4 ամիս, նա դեռ մեր հավաքականում էր հանդես գալիս։ Ազգային թիմն է Վալիեւին պատրաստել, իսկ այսօր նա արդեն Ալբանիայի դրոշով է ու արցունքն աչքերին»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին