Ապրիլ 02, 2025
139 դիտում

Կանանց ֆուտբոլի ընտրանին պատրաստվում է Ազգերի լիգայի հանդիպումներին


Լուսանկարը` FFA


Կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մարտի 31-ից ապրիլի 6-ը հավաք կանցկացնի Երեւանում։

Ֆուտբոլիստները կպատրաստվեն Ազգերի լիգայի հանդիպումներին, որոնք կկայանան ապրիլի 4-ին եւ 8-ին։ Երեւանում Հայաստանը կմրցի Լյուսեմբուրգի դեմ, իսկ հետո Աստանայում կհյուրընկալվի Ղազախստանին։

Կանանց թիմի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի առաջիկա հանդիպումներին, հայտնում է ՀՖՖ-ն։

Դարպասապահներ՝ Ալինա Պողոսյան, Սոֆինե Կեւորկյան։

Պաշտպաններ՝ Սվետլանա Ղարագյոզյան, Լիանա Ղազարյան, Միլանա Վարդանյան, Սոֆիա Հարությունյան, Հասմիկ Գրիգորյան, Անյուտա Գալստյան, Սավաննա Թեյլոր։

Կիսապաշտպաններ՝ Աննա Դալլաքյան, Վերոնիկա Ասատրյան, Մարալ Արթին, Լարա Կազանջյան, Լիզա Կազանջյան։

Հարձակվողներ՝ Տաթեւ Խաչատրյան, Օքսաննա Պիզլովա, Նարինե Դավթյան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին