Ապրիլ 02, 2025
322 դիտում

Լրատվամիջոցների բոուլինգի մրցաշարում Մեդիամաքսը 2-րդ տեղն է զբաղեցրել



Լրատվամիջոցների բոուլինգի թիմային մրցաշարում Մեդիամաքսի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը:

8 լրագրողական թիմերի մասնակցությամբ մրցաշարում հաղթող է դարձել «Առավոտ» օրաթերթի թիմը, որը եզրափակչում հավաքել է 468 միավոր: Մեդիամաքսը 405 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը: Եռյակը եզրափակել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության թիմը՝ 403 միավորով:

Բոուլինգի թիմային մրցաշարը կազմակերպել էր «Սպորտը բոլորի համար» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Մանուկյանը Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մրցաշարին լրատվամիջոցներից եւ նախարարությունների լրատվական ծառայություններից մասնակցել է 32 լրագրող:

Կազմակերպչի խոսքով, այսուհետ նման մրցաշարերը պարբերական բնույթ են կրելու։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին